Օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի. Արծրուն Հովհաննիսյան

«Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են »
arcrun-hovhannsiyan

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքան էջում գրում է․

«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»:

Այսօր Factor.am-ը տեղեկացրել էր, որ  Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ զինվոր է ինքնակամ հեռացել: Ըստ տեղեկությունների՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ  հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։

*

*