Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն օրհնություն ստացան Ս. Սարգիս եկեղեցում

Արդեն հինգերորդ տարին է, որ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ զինվորներն օրհնություն են ստանում․․․
zinvorner-orhnutyun

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օրհնություն ստացան Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից: Փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել։

«Օրհնության կարգից հետո նաև զինվորներին կպարգևատրի Նավասարդ սրբազանը։ Արդեն հինգերորդ տարին է, որ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ զինվորներն օրհնություն են ստանում և պարգևատրվում են։ Այս տարի օրհնության կարգին մասնակցում է 20 զինվոր»,- ասաց Արթենյանը։

Փետրվարի 8-ին նշվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը։

*

*