Անասնապահները վստահեցնում են՝ սպանդանոցային մորթի պահանջը հանգեցնելու է մսի թանկացմանը

Անասնապահները բողոքի ակցիան են անում կառավարության դիմաց
mis

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում անասնապահները: Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է դարձել: Նրանք պնդում են, որ այդ որոշումը, հանգեցնելու է մսի թանկացմանը եւ ֆերմերային տնտեսությունների անկմանը, քանի որ այդ ամենը հավելյալ ծախսեր է ենթադրում:

Ըստ նրանց՝ սպանդանոցներ պետք է կառուցվեն ֆերմերային տնտեսությունների կողքին, որպեսզի մարդիկ գումար չծախսեն եւ անասունը գյուղից գյուղ չտեղափոխեն՝ մորթելու համար: Նրանք վստահեցնում են, եթե օրենքն ուժի մեջ մտնի, ապա միսը 300-400 հարյուր դրամով թանկանալու է:

Նրանց հետ հանդիպել է Սննդամթերի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա առաջարկել է հավաքվածներից խումբ կազվել եւ մասնակցել տեսչական մարմնում այսօր կայանալիք հանդիպմանը:

 

 

*

*