13:50 - 29.12.2016
2580 Դիտում
Դեկտեմբերի 30-ից Հայ առաքելական եկեղեցին մտնում է Սուրբ Ծննդյանը նախորդող մեկշաբաթյա պահքի շրջան, որը կավարտվի տոնական պատարագից հետո, երբ կհնչի «Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց» ավետիսը:
Իսկ Ամանորի գիշերը՝ ժամը 24:00 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի գոհաբանական մաղթանք ու նռնօրհնեքի արարողություն: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը Հիսուս Քրիստոսի հեղած արյան խորհրդապատկերն է՝ Տիրոջ հրաշափառ Հարության ու Աստծու շնորհների բազմազանության խորհրդանիշը: Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են Արցախի իշխանությունները:
Պատրաստեց՝
Լուսինե Ղարիբյանը