Վրաստանը բացել է Թուրքիայի հետ սահմանը

Հակառակ ուղղությամբ ևս տեղաշարժն իրականացվում է առանց արգելքների:
turqia-vrastan

a1plus.am — Վրաստանից Թուրքիայի ուղղությամբ քաղաքացիների տեղաշարժի արգելքը հանվել է: Այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ քաղաքացիները կրկին կարող են Թուրքիա մուտք գործել` ինչպես ցամաքային սահմանով, այնպես էլ բոլոր օդանավակայաններով: Հակառակ ուղղությամբ ևս տեղաշարժն իրականացվում է առանց արգելքների:

Հիշեցնենք` նախօրեին, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված անվտանգությունից ելնելելով` Վրաստանը փակել էր Թուրքիայի հետ ցամաքային անցակետերը եւ օդային հաղորդակցությունը:

*

*