Վրաստանը կորոնավիրուսի պատճառով մինչեւ մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ

Այս որոշումը կարող է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից
inqnatir2 (1)

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի կապակցությամբ մինչեւ մարտի 29-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցված է ուղիղ ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Այդ մասին իրազեկված են ՉԺՀ-ի ավիաիշխանություններն ու համապատասխան ավիաընկերությունները: Սահմանափակումները կգործեն մինչեւ ձմեռային նավիգացիայի սեզոնի վերջը (մարտի 29-ը)»,- ասված է հայտարարության մեջ:

Գործակալությունում հավելել են, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից: Վրաստանի եւ Չինաստանի միջեւ շաբաթական երեք անգամ կանոնավոր ուղիղ չվերթներ էին իրականացվում Թբիլիսի-Ուրումչի երթուղով:

*

*