Թուրքիայի Վանի նահանգում առնվազն 23 մարդ է զոհվել ձնահյուսի պատճառով

Ձնահյուսը ծածկել է հինգ ավտոմոբիլ, որոնցում եղել է փրկարարական ծառայությունների ավելի քան 50 աշխատակից
turqia,-dznabuq

Թուրքիայի արեւելքի Վանի նահանգում առնվազն ութ մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով, ընթանում են փրկարարական աշխատանքներ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փետրվարի 4-ին Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտնել է, որ Բախչեսարայի շրջանում զոհվել է միկրոավտոբուսի առնազն չորս ուղեւոր, եւս հինգը վիրավորվել են ձնահյուսի հետեւանքով: Փետրվարի 5-ին տեղի իշխանությունները հայտնել են, որ նոր ձնահյուսը ծածկել է հինգ ավտոմոբիլ, որոնցում եղել է փրկարարական ծառայությունների ավելի քան 50 աշխատակից:

Փրկարարները ձյան տակից հանել են 23 զոհվածի, այդ թվում՝ ժանդարմերիայի ութ աշխատակիցների, եւ 30-ից ավելի ողջ մնացածների։

*

*