11:42 - 27.12.2018
1191 Դիտում
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել դեպի նահանգի 248 գյուղեր տանող ճանապարհները, տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեկտեմբերի 26-ին ձյան պատճառով երկկողմանի երթևեկության համար փակվել է Սիվաս–Էրզինջան մայրուղին, բազմաթիվ մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ։
Մայրուղին հաջողվել է մաքրել և երթևեկությունը վերականգնել միայն շուրջ 4 ժամ տևած աշխատանքների արդյունքում։