Թուրքիայում ասորի համայնքը եկեղեցի կունենա

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ս. Եփրեմ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը․․․
asorakan-ekegheci-turqia

Պատմական իրադարձություն՝ Թուրքիայի փոքրամասնությունների համար: 1923թ.-ին Թուրքիայի Հանրապետության հռչակումից ի վեր՝ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կկառուցվի մահմեդական այս երկրում: Հոգեւոր կենտրոն կունենա ասորի համայնքը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանավորությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել Ս. Եփրեմ եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Ասորի համայնքի այս եկեղեցին առաջիկա երկու տարիներին պետք է կառուցվի Եշիլ գյուղում:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաեւ Պոլսո Հայոց Պատրիարքական տեղապահ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Տեր Շիրվան քահանա Մյուրզյանը:

Պատրիարքարանի աղբյուրները հայտնում են, որ Էրդողանը եւ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը զրույց են ունեցել: Նրանք խոսել են պատրիարքական ընտրությունից: Էրդողանն ասել է, թե իր մեծ ցանկությունն է, որ պատրիարքական աթոռը շուտով գահակալ ունենա:

*

*