«Իսլամական համագործակցության կազմակերպության» շրջանակում Ղարաբաղի խնդրով խումբ կձեւավորվի»

Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն։
chavushoghlu-lxh

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) շրջանակում Ղարաբաղի խնդրով կոնտակտային խումբ ձեւավորելու մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Շատ կարեւոր է նման խմբի ձեւավորումը, ինչի մասին որոշում կայացվել է արդեն ամենաբարձր մակարդակում։ ԻՀԿ անդամ բոլոր երկրներին առաջարկում եմ՝ մասնակցել դրան։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ կարգավորել այս խնդիրը՝ ՄԱԿ-ի որոշման հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով։ Ղարաբաղի բռնազավթմամբ Հայաստանը մեծացնում է տարածաշրջանում ռազմական բախման վտանգը»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ ԻՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը Ստամբուլում։

*

*