Ստամբուլում ինքնաթիռի վթարից 52 մարդ է տուժել

Նրանք հոսպիտալացրել են, զոհեր չկան:
ավիավտառ

ՍտամբուլիՍաբիհա Գյոքչեն օդանավակայանում ուղեւորատար ինքնաթիռի վթարի հետեւանքով 52 մարդ վնասվածքներեն ստացել։

Բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով: Նրանք հոսպիտալացրել են, զոհեր չկան:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ինչից հետո հրդեհ է բռնկվել:

Ինքնաթիռը Ստամբուլ է ժամանել Իզմիր քաղաքից: Ինքնաթիռում եղել է 177 մարդ, 6-ը՝ անձնակազմի անդամներ: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել ու այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրև է սկսվել:

Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան:

*

*