Ամփոփվել են շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության գործարկման արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է մնալ հեռահաղորդակցության շուկայի անգերազանցելի առաջատարը։
vivacell-mts-logo

Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ: Որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն կատարել է օրենսդրության պահանջները՝ զգալի միջոցներ ներդնելով շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության գործարկման համար, ինչպես նաև կազմակերպելով անձնակազմի վերապատրաստում՝ ծառայությունը բաժանորդների համար առավելագույն պարզ ու մատչելի դարձնելու նպատակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առանցքում բաժանորդին մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության) բարձր որակի ապահովումն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը գերազանցել է դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխվածների թիվը միայն 2014թ.-ի ընթացքում (-1734), երբ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը նոր էր գործարկվել: Սակայն 2015թ.-ին ծառայության միջոցով դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված համարների թիվը 2957-ով գերազանցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է եղել հեռահաղորդակցության շուկայում՝ այս ծառայության շրջանակում:

2016թ.-ի մարտի 31-ի դրությամբ ևս դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված բաժանորդների թիվը արդեն իսկ 17-ով գերազանցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված համարների թիվը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է մնալ հեռահաղորդակցության շուկայի անգերազանցելի առաջատարը՝ շուկայի և շահույթի մասնաբաժնով:

*

*