15:33 - 23.11.2018
1479 Դիտում
«Սև ուրբաթի» շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Միայն 3 օրվա ընթացքում կարելիէ ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով:
Ակցիան գործում է Երևանի՝ Ամիրյան 3, Հյուսիսային պողոտա 6/14, Բագրատունյաց 14/67, Գայի պողոտա 10/6, ինչպես նաև Կապանի՝ Շահումյան 11/38, Գյումրիի՝ Գորկու 50/4, և Աշտարակի՝ Նորայր Սիսակյան 41 հասցեներում գործող սպասարկման կենտրոններում:
Սմարթֆոնները կարելի է գնել և′ կանխիկ, և′ ապառիկ եղանակով:
Առաջարկի շրջանակում ներկայացված սմարթֆոնների* թիվը սահմանափակ է։
Ակցիան գործում է 2018թ. նոյեմբերի 23-ից 25-ը (ներառյալ):
*Երաշխիքային սպասարկում՝4 շաբաթ