Կիրո Մանոյանը Արցախին բանակցային կողմ դարձնելը հնարավոր է համարում Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրելու միջոցով

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արցախի մասնակցությունը շատ կարևոր է:
arcakh-agn

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արցախի մասնակցությունը շատ կարևոր է: Սակայն դա հնարավոր է, եթե Հայաստանը իրական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա:

Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Հակամարտության կարգավորման համար բանակցություններում Արցախի մասնակցությունը միշտ էլ կարևոր է: Արցախի մասնակցության կարևորությունը միշտ էլ շեշտվել է, սակայն Արցախի մասնակցությունը չի կարող փոխարինել Հայաստանի մասնակցությանն այնպես, ինչպես Հայաստանի մասնակցությունը չի կարող փոխարինել Արցախին: Սակայն հարցն այն է, թե դա ինչպես է պարտադրվելու Ադրբեջանին: Կարծում եմ, որ դա հնարավոր կլինի Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրելով: Իսկ Ադրբեջանի վրա իրական ճնշում  կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը»,-ասաց Մանոյանը:

Մանոյանի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է լրջանա բանակցություններում:

*

*