Սպասվում է առանց տեղումների եղանակ

Եղանակը՝ հանրապետությունում։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 27-ին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +1, ցերեկը՝ +12, երեկոյան՝ +7 աստիճան ջերմություն։

*

*