Կառավարությունն առաջարկում է ՍԴ դատավորներին հրաժարական տալ՝ սահմանելով սոցիալական երաշխիքներ

Հանրային քննարկման ներկայացրած նախագիծն արդեն բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել:
sd-shenq

Արդարադատության նախարարության՝ հանրային քննարկման ներկայացրած նախագիծն արդեն բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել: Նախագծի անցումային դրույթը Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում է օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում մինչեւ իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը ստանալ նույնքան աշխատավարձ, որքան ստանում են պաշտոնավարելիս: Միեւնույն ժամանակ օգտվել գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր երաշխիքներից:

Պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո էլ պաշտոնանկ դատավորները կստանան օրենքով նախատեսված կենսաթոշակ: Նախագիծը նաեւ թույլ է տալիս Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում՝ նրա լիազորությունները կասեցնել մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

Մի շարք իրավաբաններ պնդում են, որ Արդարադատության նախարարությունն այսկերպ փորձում է կյանքի կոչել Սահմանադրական դատարանում Վահե Գրիգորյանի մատնանշած ճգնաժամի լուծմանն ուղղված առաջարկը: Կա պնդում նաեւ, որ կառավարությունը մի կողմից փորձում է շահագրգռել դատավորներին՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել, իսկ մյուս կողմից նրանց նկատմամբ կիրառում է քաղաքական շանտաժի մեխանիզմը, ըստ որի՝ չհեռանալու դեպքում դատավորները կդառնան քրեական գործերի մասնակիցներ:

*

*