ՀՔԾ քննիչները խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը

Ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու համար
hrayr-tovmasyan

Այս պահին ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարում ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել  դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:

Հիշեցնենք,  ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

 

*

*