16:20 - 06.02.2020
293 Դիտում
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ: Այս մասին հայտնել է Խաչատրայնի պաշտպան Երեմ Սարգսյանը: Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: