Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ

«Քննիչը գործը վարույթ կընդունի, կուսումնասիրի նյութերը և կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»
avagani

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ), այս մասին «Արմենպրեսին» հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Քննիչը գործը վարույթ կընդունի, կուսումնասիրի նյութերը և կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»,-ասաց Տռուզյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին   Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:

*

*