Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն արդյունավետ է որակում ԳՇ պետի հետ հանդիպումը

«Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալի, ներկայի վերաբերյալ․․․»
Без названия

Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արդյունավետ է որակում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանձնաժողովում ունեցած հանդիպումը: Այս մասին Քոչարյանն ասաց փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում:

«Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալի, ներկայի վերաբերյալ, նաև ապագային միտված հարցերի: Այսօր մենք երեքուկես ժամ հերթական արդյունավետ աշխատանքն ենք ունեցել, որը միտված է եղել ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը պարզելուն և հանրությանը ներկայացնելուն»,- ասաց Քոչարյանը:

Գլխավոր շտաբի նշեց, որ հանձնաժողովը պետք է պատասխանի հանրությանը հուզող մի շարք կարևոր հարցերի, իսկ բոլորի խնդիրն է աջակցել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը:

*

*