Սյունիքում եւս գրանցվել են էկլերից թունավորումներ

Հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու եւ Սյունիքի մարզերում հայտնաբերվել եւ հոսպիտալացվել է 49 հիվանդ
ekler

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հունվարի 28-ին հոսպիտալացվել են քաղաքացիներ՝ նախնական «աղիքային վարակ» ախտորոշմամբ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են «Զեյթուն» հրուշակեղենի ֆիրմայի կիլոգրամով վաճառվող էկլեր:

Մինչ այս էլ ահազանգել էինք, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում եւ Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում եւս հոսպիտալացվել են նմանատիպ գանգատներով հիվանդներ: Նրանք նույնպես փաստել են հիշյալ ընկերության արտադրած էկլերի օգտագործման մասին:

Հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու եւ Սյունիքի մարզերում հայտնաբերվել եւ հոսպիտալացվել է 49 հիվանդ, որից 41-ը՝ Լոռու մարզում, 8-ը՝ Սյունիքի:

Ներկա պահին Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 33 տուժած, Սյունիքի մարզում՝ 8: Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են անհրաժեշտ բուժում, կա դրական շարժընթաց:

*

*