Շվեյցարիայում անտառային կատուն հայտարարվել է 2020 թվականի կենդանի

Այդ քայլը կոչված է ուշադրություն հրավիրելու Շվեյցարիայում կենդանական աշխարհի պահպանության խնդրի վրա:
katu,-vauri

Շվեյցարիայի Pro Natura բնության պաշտպանների կազմակերպությունն անտառային կատվին (լատ. -Felis silvestris) հայտարարել է 2020 թվականի կենդանի: Այդ քայլը կոչված է ուշադրություն հրավիրելու Շվեյցարիայում կենդանական աշխարհի պահպանության խնդրի վրա: Գիշատիչը կլինի վայրի անտառների «դեսպանը»՝ խորհրդանշելով բնության արդյունավետ պաշտպանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անտառային կատուն գտնվում էր անհետացման եզրին, բայց վերջին տարիներին այդ կենդանու նկատմամբ վերաբերմունքը փոխվել է դեպի լավը. նրա տարածագոտին ընդլայնվել է: Հատումից պահպանվող անտառային զանգվածները տարածություն են տրամադրում այդ կենդանուն որսի եւ սերնդի վերարտադրության համար: Անտառային կատուն, որին նաեւ եվրոպական կատու են անվանում, բնակվում է Եվրոպայում, Ասիայի հյուսիսում եւ Աֆրիկայում:

Նշվում է, որ Շվեյցարիայում կա շուրջ 1,6 միլիոն ընտանի կատու:

*

*