Լոնդոնն առաջին տեղն է գրավել «Աշխարհի լավագույն քաղաքները 2020» վարկանիշում, որը կազմել են Resonance Consultancy-ի փորձագետները:
Համապատասխան ուսումնասիրության շրջանակում վերլուծաբանները գնահատել են ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքները՝ հիմնվելով մի շարք պարամետրերի` կլիմայի, անվտանգության մակարդակի, հանգստի և տեսարժան վայրերի ենթակառուցվածքների առկայության, ուսումնական հաստատությունների, օդանավակայանների, ռեստորանների և խանութների, կրթված բնակիչների թվաքանակի, քաղաքացիների եկամուտների մակարդակի և սոցիալական ցանցերում քաղաքների ճանաչվածության վրա:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ աշխարհում ապրելու համար լավագույն մեգապոլիսների վարկանիշը գլխավորել է Լոնդոնը, որին հաջորդում են Նյու Յորքը, Փարիզը և Տոկիոն: Մոսկվան զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ մեկ տարվա ընթացքում բարձրանալով մեկ հորիզոնական: