2019թ․ երկրորդ ամենատաք տարին է օդերեւութաբանական դիտարկումների 140-ամյա պատմության ընթացքում

2019 թվականին ջերմաստիճանը Ցելսիուսի 0,95 աստիճանով բարձր Է եղել անցյալ դարի միջին ցուցանիշից
taq,-eghanak

Անցած տարին գրեթե ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների 140-ամյա պատմության ընթացքում՝ առաջին հորիզոնականը զիջելով միայն 2016 թվականին: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով հինգ հետազոտական ինստիտուտների (NASA, Օվկիանոսների եւ մթնոլորտային հետազոտությունների ԱՄՆ-ի ազգային վարչություն (NOAA), Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպություն, Berkeley Earth ոչ առեւտրային կազմակերպություն, Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայություն) տվյալները։

Գործակալությունը նաեւ նշում Է, որ անցած տասնամյակն ամենատաքն է դարձել ողջ պատմության ընթացքում, ընդ որում՝ ռեկորդներն այդ ժամանակաշրջանում գրանցվում են արդեն չորրորդ տասնամյակն անընդմեջ:
2019 թվականին Երկրի վրա միջին տարեկան ջերմաստիճանը Ցելսիուսի 0,95 աստիճանով բարձր Է եղել անցյալ դարի միջին ցուցանիշից եւ ընդամենը Ցելսիուսի 0,04 աստիճանով Է զիջել 2016 թվականի բացարձակ ռեկորդին, ասված Է NOAA-ի կայքում: Bloomberg-ը նաեւ ներկայացրել Է կանխատեսում, որի համաձայն, այս տարին ջերմաստիճանի ցուցանիշով նման Է լինելու անցյալ տարվան։

*

*