103 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Քըրք Դուգլասը

Մահվան լուրը հայտնել է նրա որդին՝ եւս մեծ ճանաչում ունեցող դերասան Մայքլ Դուգլասը:
qrq-duglas

103 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Քըրք Դուգլասը, որը մոտ 60 տարի եղել է Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: Մահվան լուրը հայտնել է նրա որդին՝ եւս մեծ ճանաչում ունեցող դերասան Մայքլ Դուգլասը:

Քըրք Դուգլասը խաղացել է տարբեր ֆիլմերում՝ «Չեմպիոն», «Չարերը եւ գեղեցիկները», «Կյանքի ծարավ», «Փառքի արահետներ», եւ այլն, բայց իրեն թերեւս մեծ ճանաչում է բերել 4 Օսկար նվաճած «Սպարտակը» ֆիլմը:

1996թ. դերասանը «Օսկար» է ստացել է կինոասպարեզում ունեցած մեծ ավանդի համար: Նույն թվականին էլ նա լուրջ կաթված է տարել: 1980-ական թթ. Դուգլասը գրեթե չէր նկարահանվում եւ զբաղվում էր քաղաքականությամբ ու բարեգործական աշխատանքներով: Երկու վեպի եւ մեկ ինքնակենսագրականի հեղինակ է: Դուգլասը նաեւ ուներ սեփական բլոգը Myspace կայքում եւ 94 տարեկանում ճանաչվել էր աշխարհի ամենատարեց բլոգերը:

*

*