Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ձորակն է ընկել․ կա զոհ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18։09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել․․․
patahar

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18։09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Մ., ծնված 1972 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին, ծառին և ապառաժ քարերին ու հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներից մեկը՝ Սիրանուշ Ո.-ն (ծնված 1974 թ.), քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գրիգոր Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել մյուս ուղևորի՝ Լեյլի Մ.-ի (ծնված 1947 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Սիրանուշ Ո.-ն և Գրիգոր Մ.-ն տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

*

*