Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումի շչահագործվող կրպակում հրդեհ է բռնկվել

«911» ծառայություն նոյեմբերի 1-ին, ժամը 01:44-ին ահազանգ է ստացվել...
getnancum

«911» ծառայություն նոյեմբերի 1-ին, ժամը 01:44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չշահագործվող կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:27-ին, մարվել՝ 02:37-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 100 քմ) ` ամբողջությամբ:

*

*