Քաղաքացու ինքնավնասման փորձը կանխվել է

Պարզել է, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի բնակիչը փորձում է դանակով ինքնավնասել:
danak

Փետրվարի 6-ին, ժամը 21:13-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 48/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է սենյակում և փորձում է դանակով ինքնավնասել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզել է, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի բնակիչը փորձում է դանակով ինքնավնասել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սենյակի դուռը բացվել է տեղի ուժերով:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը Մհեր Հ.-ին (ծնված 1994 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

*

*