Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Տավուշի մարզի Ոսկևան գյուղի դպրոցի մոտակայքում
hrdeh,-hrshej

Փետրվարի 2-ին, ժամը 12:53-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկևան գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի մոտակայքում այրվում են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը և խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել են չշահագործվող շինության (32 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մասնակի) և խոտածածկույթ (4000 քմ):

*

*