Դպրոցի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ գյուղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի տանիքում:
hrdeh-hrshej-tun (1)

Նոյեմբերի 27-ին` ժամը 03:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի դպրոցում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ գյուղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:19-ին, մարվել՝ 10։19-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի, վնասվել ազբոշիֆերները (մոտ 500 քմ):

*

*