09:38 - 05.11.2019
3416 Դիտում
Նոյեմբերի 5-ին, ժամը 02:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում` «Mazda» ավտոսրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում (վարորդ՝ Լևոն Շ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել` 02:53-ին:
Այրվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի սրահն՝ ամբողջությամբ: