Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա զոհ

Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան
vostikan-rus

Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում, միկրոավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչության հայտարարության մեջ:

Վթարի հետևանքով մարդատար մեքենայի կին վարորդը մահացել է, 6 մարդ վնասվածքներ է ստացել:

*

*