Երևանի Իսակով պողոտայում փետրվարի 5-ին` ժամը 08:50-ի սահմաններում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը բախվել է «Հոնդա»-ին, այնուհետև ծառին:
Մեր թղթակցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ «Գազել»-ի հինգ ուղևորի և վարորդին տեղափոխել են հիվանդանոց:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ վիրավորներից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: «Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:
Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:
Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։