12:59 - 27.01.2017
2838 Դիտում
Երևան քաղաքում հունվարի 27-30-ը սպասվում է ձյուն: 31-ին‵ առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։
Հանրապետության տարածքում հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: