18:59 - 07.02.2020
564 Դիտում
Երեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ից սկսած՝ Դիլիջան քաղաքում ուժեղ քամու հետեւանքով կոտրվել են մի քանի հաստաբույն ծառեր, վնասվել են էլեկտրասյուներ, շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ:
Տեւական ժամանակ խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: