Դիլիջան քաղաքում խոտածածկ տարածքներ են այրվել

Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղի 6 աշխատակից
hrdeh,-krak (1)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 21:58-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:53-ին, մարվել՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 00:24-ին: Այրվել է մոտ 600 քմ խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղի 6 աշխատակից և ազատ հերթափոխի 5 հրշեջ-փրկարար:

Ժամը 00:58-ին վերադարձի ճանապարհին մարտական հաշվարկները նկատել են հրդեհի նոր օջախ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:50-ին, մարվել` 01:56-ին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են մոտ 100 քմ խոտածածկ տարածք և 3 կոճղ:

*

*