Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա

Փետրվարի 2-ի ժամը 01:58-ից 04:30-ը
argelapak,-meqena

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարաները փետրվարի 2-ի ժամը 01:58-ից 04:30-ը արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 2-ին, ժամը 01:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տաքացվող վրանային ժամանակավոր հենակետեր են տեղափոխել «ԳԱԶել» (վարորդ՝ Արթուր Գ.), «Mercedes», «Opel» (վարորդ՝ Հովո Ի.), «Mercedes» (վարորդ՝ Արմեն Ղ.), «Opel» (վարորդ՝ Արտյոմ Ա.) մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և 29 ուղևորի։

*

*