Տան տանիքում հրդեհ է բռնկվել

Ամբողջությամբ այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը

Նոյեմբերի 24-ին, ժամը 11:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:40-ին: Ամբողջությամբ այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ):

*

*