Ucom-ի կողմից Beeline-ը գնելու վերաբերյալ ՀԾԿՀ նախնական դիրքորոշումը

«Ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է...»
f465624c6a85d8950d8f6ff46245788f

Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության (NASDAQ և Euronext Ամստերդամ) հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) գնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ունի նախնական դիրքորոշում: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է: Հայտ է ներկայացվել ՀԾԿՀ, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր վերլուծությունը պետք է անի: Նախնական դիրքորոշումն այն է, որ, այնուամենայնիվ, այն բոլոր հաճախականությունները, որոնք այս պահին առկա են, միշտ պետք է հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ այս հարցի շուրջ դեռ իրենց տեսակետը պետք է հայտնեն Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

*

*