Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին արձանագրել է մաքսային իրավախախտումների 202 դեպք: Այս մասին հայտնել է վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նա նշել է՝ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 22 տոկոսով ավելի է:
146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր, իսկ 56-ով սկսվել է վարչական վարույթ: Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը:
Գերատեսչությունը նախորդ տարի բացահայտել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աչքից չեն վրիպել նաեւ հրազենի, ռազմամթերքի, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքերը, ինչպես հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը: