Կենտրոնական բանկը ՝ HSBC-ի՝ Հայաստանից հեռանալու մասին

« HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»
hsbc

Կենտրոնական բանկը անդրադարձել է  reuters.com գործակալության տարածած լուրին, ընստ որի HSBC բանկը հեռանում է Հայաստանից։

«Սույն թվականի հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորության հետ կապված առ այն, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը, հատնում ենք.

ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»: 

Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»: 

 

*

*