Գազը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու. փոխվարչապետը վերահաստատում է

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020թ. համար չի բարձրանա, իսկ սպառողի համար...
gaz,

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020թ. համար չի բարձրանա, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին

«Կան պայմանավորվածություններ, և 2020թ. համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո սակագնի բարձրացման հայտ կներկայացվի: Մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,- ասաց Գրիգորյանը:

*

*