Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր

Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Tigran-avinyan

Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

‼️Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն 2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է #ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում ու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է։

Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։

*

*