Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

Այս տարի հայ համայնքի ամենամյա ընթրիքը կայանալու է հունվարի 29-ին:
makron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այդ մասին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Այս տարի հայ համայնքի ամենամյա ընթրիքը կայանալու է հունվարի 29-ին: Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ միջոցառման պատվավոր հյուրն է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:

Ընթրիքը նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:

Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

*

*