Այսօր տեղի կունենա Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը

Գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:
sahak-yerkrord

Այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին, Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Կմասնակցեն Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները:

Ակնկալվում է, որ ներկա կլինեն նաեւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը։ Ծրագրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին: Երկար տարիներ թուրքական իշխանությունները խոչընդոտում էին պատրիարքական ընտրության անցկացումը՝ պատճառաբանելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն գործող պատրիարքի մահից հետո:

Մինչդեռ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անգիտակից վիճակում էր եւ չէր կարող կատարել իր պարտականությունները: Այդ պատճառով էլ 2010 թվականին պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

*

*