«Երևանյան բեսթսելեր». «Սուրբծննդյան հրեշտակը» առաջին տեղում է

Թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը:

Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն» երկրորդ տեղում է:

Երրորդ տեղում Ուիլյամ Սարոյանի  «Հայրիկ, դու խենթ ես»  վիպակն է:

Չորրորդ տեղում է Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն:

Հինգերորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամենահայտնի ստեղծագործությունը:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»:

Յոթերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց…» վեպը:

Ութերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը:

Իններորդ տեղում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գիրքը:

Տասներորդ հորիզոնականում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: 

*

*