14:42 - 08.02.2020
398 Դիտում
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես է եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:
Ռուզան Մանթաշյանն ասել է. «Ուրախ եմ, որ ելույթը կայացավ և հասավ իր տրամաբանական ու հաղթական ավարտին»: