Ռուզան Մանթաշյանը կերգի Դրեզդենի` SemperOpernball-ին . Էյվազովի հայատյացությունը տապալվեց

«Ես ստացել եմ համերգին ելույթ ունենալու առաջարկ»:
ruzan-mantashyan

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին: «Ես ստացել եմ համերգին ելույթ ունենալու առաջարկ: Երկար մտածելուց հետո ընդունել եմ առաջարկը: Հենց դա հաղթանակ կլինի»,- հայտնել է Ռուզան Մանթաշյանը:

Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:

 

*

*