«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ փառատոնում կցուցադրվի 165 ֆիլմ

12-րդ փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարիների ձեւաչափը պահպանվել է. այստեղ բացառապես աշխատելու են երեխաներ եւ երիտասարդներ:
rolan-paraton

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը թվով 12-րդն է: Այս տարի այն մեկնարկելու է նոյեմբերի 5-ին: Շուրջ 48 երկրից ստացված 865 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165-ը:

Փառատոնային 5 օրերի ընթացքում Երեւանում, Գյումրիում, Ալավերդիում եւ Գավառում ցուցադրվելու են երեխաների եւ երիտասարդների համար լավագույն փառատոնային ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Այնուհետեւ՝ 40 օրվա ընթացքում ցուցադրությունները կշարունակվեն նաեւ Լոռիում, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում, Արագածոտնում եւ Արցախում:

Ցուցադրությունները կազմակերպվում են բարեգործական սկզբունքով: 12-րդ փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարիների ձեւաչափը պահպանվել է. այստեղ բացառապես աշխատելու են երեխաներ եւ երիտասարդներ:

Փառատոնի անվանակարգերն են՝ «Խաղարկային ֆիլմեր», «Անիմացիոն լիամետրաժ ֆիլմեր», «անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր», «Ես իրավունքներ ունեմ», «Պատիվ ունեմ» եւ «Հանդիսատեսի համակրանք»: Փառատոնը կհյուրընկալի ճանաչված մշակութային գործիչների արտերկրից:

«Շատ ողջունելի է, որ փառատոնը բարեգործական է, որ ցուցադրությունների մուտքն ազատ է եւ որ այն մարզերում է իրականացվում: Ինձ շատ է դուր եկել նաեւ այն, որ ժյուրիի անդամները երեխաներ են: Կարեւոր է հաշվի առնել երիտասարդ հանդիսատեսին, որը, չգիտես ինչու, հաճախ մոռացվում է»,- ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:

*

*