Քաղցկեղի դեմ պայքարի օրը մետրոյի կայարանում բացվեց ցուցահանդես

Բացվեց «Ես կամ, ես գործելու եմ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:
qaxckex-cucahandes-metro

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված «Ես կամ, ես գործելու եմ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառումը կայացավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։

Մետրոպոլիտենի  «Երիտասարդական» կայարանում փակցված են պաստառներ, որտեղ հայտնիները և ոչ միայն տարբեր կոչերով ոգեշնչում են քաղցկեղով հիվանդ անձանց և քաջալերում այլ անձանց վաղաժամ ախտորոշել այդ հիվանդությունը:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:  2019-2021թթ քարոզարշավի թեման է՝ «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ՝ հակադրելով բացասական վերաբերմունքին:

*

*